Կենսաբանություն։ Էվգլենա

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում[1]։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների դասին։ Գիտնականները ենթադրում են, որ 1,5 միլիարդ տարի առաջ ապրած հնադարյան մտրակավորներից առաջացել են նախակենդանիների ժամանակակից դասերը։Արմատները սնվում են պատրաստի օրգանական նյութերով։Ամեոբան կեղծ ոտիկների օգնությամբ շրջապատում և կուլ է տալիս սսնդի մասնիկը։

Признаки Амёба обыкновенная Эвглена зеленая



Կանաչ էվգլենայի առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Նրա երկարությունը 0,05 մմ է, իլիկաձև է, սրացած հետևի ծայրը կայունություն է տալիս մարմնին։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, ծածկված է առաձգական ամուր թաղանթով: Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Մարմնի հետևում կա բշտաձև կորիզ, որը կարգավորում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։

Կենսաբանություն։ Քովիդ

կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության համավարակը սկսվել է 2019 թվականի նոյեմբերի կամ դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում[1], այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ անհայտ ծագման թոքաբորբի առաջին դեպքերի հայտնաբերմամբ[2]։
Հետագայում չինացի գիտնականները առանձնացրել են նոր` COVID-19 կորոնավիրուս, որն իր գենետիկական հաջորդականությամբ ոչ պակաս, քան 70%-ով նման է ծանր սուր շնչառական համախտանիշի (հայտնի է նաև որպես ատիպիկ թոքաբորբ) վիրուսին։

Հունվարի 22-ից Ուհանում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար[7]։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների ելումուտը[8][9]։ Կորոնավիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում[10]։

Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը[11]։ Հունվարի 23-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է այն հարցում, թե արդյոք նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ է ներկայացնում, ինչի կապակցությամբ հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ դրություն միջազգային նշանակություն չի հայտարարվում։
Փետրվարի 24-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել վիրուսով կրկնակի վարակվելու մասին։Մարտի 11-ին ԱՀԿ-ն աշխարհում հայտարարեց կորոնավիրուսի համավարակ։COVID-19-ը հասել է ընդհանուր՝ 199 երկիր և 1 միջազգային փոխադրամիջոց (Diamond Princess ճամփորդանավը, որը կանգ է առել Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի ափերում)։


Ստեղծագործական աշխատանք

Ամեն ինչ անցողիկ է
Կյանքում ամեն ինչ անցողիկ է, նույնիսկ հենց կյանքը։ Ժամանակը փոխում է ամեն ինչ։ Ինչ խնդրի մեջել հայտնվես անցողիկ է։ Ամեն ինչ անցողիկ է, կապ չունի լավը, թե վատը։ Երբ վատ է ամեն ինչ ես սպասում եմ, Հետևում եմ,սովորում եմ։ Ես
կենտրոնանում եմ այն բանի վրա, ինչը կարող եմ վերահսկել և պայքարում եմ։ ԵՎ չեմ մոռանում գնահատել լավագույն պահերը, քանի որ դրանք նույնպես անցողիկ են։


Հունվարյան ճամբարի ամփոփում

Ջրվեժ

Մենք այս հունվարյան ճամբարի ընթացքում հաճախեցինք շատ վայրեր։ Մենք մեր ջոկատով ամսի 18 — ին գնացինք ջրվեժ։ Վերցրեցինք դպրոցից մեր հետ սահնակ և սահելու համար փուչիկներ։ Այնտեղ շատ գեղեցիկ էր և ցուրտ։ Բարձրացանք մի երկար դիք և բոլորով սահեցինք այգնտեղից։ Ամենինչ շատ լավ անցավ։


Սահադաշտ

Ամսի 19 — ին գնացինք սահադաշտ։ Սահադաշտի անունը Gaspom էր։Այն գտնվում է բուսաբանական այգու մոտ։ Այնտեղ բոլորով սահեցինք խմբակաին նկարներ արեցինք, հանձնեցինք չմուշկները և հետ եկաք։


խոհանոցային գործունեություն

Իսկ ամսի 25 — ին արեցինք խոհանոցային աշխատանք։ Պատրաստեցինք սենդվիչներ և կարտոֆիլ։ Ջոկատի աղջիկներով գնացինք խանութ գնումներ կատարելու։ Սկզբում աղջիկներով սկսեցինք պատրաստել սենդվիչները այնուհետև մեզ միացան նաև տղաները։ Սենդվիչները պատրաստելուց հետո անցանք կարտոֆիլին։ Ամենինչ շատ համեղ էր։