Մանկության հուշեր

Մանկությունը մեր անցյալն է։ Իմ մանկությունը անցել է ուրախ, անհոգ ու հետաքրքիր։ Մայրիկս դեռ հիշում է, թե ինչպես ծաղիկների հսկայական փնջով և նորածին երջանկությունը գրկում ինձ տուն բերեցին, որտեղ սպասում էր ավագ եղբայրս։ Նա զարմացած ուսումնասիրում էր ինձ, կենդանի տիկնիկ չէր տեսել։ Այդ օրվանից մենք անբաժան ենք։ Մայրս պատմում է, որ հանգամանքների բերումով ստիված են եղել ինձ ու եղբորս բաժանել իրարից՝ եղբորս ուղարկել էին տատիկիս տուն։ Եվ այդ մի քանի օրերի ընթացքում իմ ջերմությունը կարոտից չէր իջնում։ Դրանից հետո մենք միշտ անբաժան ենք։

Հետո ես սկսեցի հաճախել մանկապարտեզ։ Մանկապարտեզը, որտեղ ես հաճախում էի, երկհարանի մեծ շինություն էր։ Բակում կային ճոճանակներ, կարուսելներ. Ես խաղում էի ավազների հետ, ավազե դղյակներ էի սարքում։

Իմ դաստիարակներին ես շատ էի սիրում, նրանք շատ բարի էին, հոգատար, ես հենց այդ ժամանակ զգացի, թե աշխարհին բարութունը ինչքան անհրաժեշտ է։ Ես ամենաշատը սիրում էի նկարել, պարել։

Կազմակերպում էին հետաքրքիր հանդեսներ, որտեղ ես միշտ ատիվ մասնակցություն էի ունենում։ Ես շատ հետաքրքրասեր ու աշխույժ էի և բոլորը ինձ շատ էին սիրում, ես ել՝ բոլորին։


Մանկապարտեզում Գարուն էի

Բացի մանկապարտեզից իհարկե ես հիշում եմ նաև հետաքրքիր դրվագներ մեր բակից։ Գարնանը ռեզինե կոշիկներով կարելի էր ջրափոսի մեջ չփչփացնել, ջրի մեջ թղթե նավակներ բաց թողնել, ամռանը թավալ գալ խոտերի մեջ, լողալ գետում կամ ծովում՝ որտեղ որ կտաներ մայրիկս։ Աշնանը գնում էինք տատիկիս մոտ՝ գյուղ։ Տատիկիս հետ սունկ էինք հավաքում մեր բակից, որոնք ամեն առավոտ աճում էին, գլորում էի դդումները, ընկնում էի հավերի հետևից։


Սևանա լճում

Երբ սկսեցի դպրոց հաճախել, այդ զբաղմունքներից շատերը միևնույն է մնացին իմ ամենասիրելիները, միայն թե խաղալու համար այլևս շատ ժամանակ չի մնում։

Առաջին անգամ գնում եմ դպրոց

Հետաքրքիր մանկություն եմ ունեցել. ակտիվ, զվարճալի հիշարժան։ Հարազատներս ամեն ինչ արել են, որ ես երջանիկ մանկություն ունենամ։ Շնորհակալ եմ նրանցից իրենց հոգատարության և տված ջերմության համար։

Մանկությունս դեռ շարունակվում է…

Оставьте комментарий