Պարզ և բարդ նյութեր

1. Ի՞նչ է քիմիական տարրը։

Քիմիական տարրը կամ էլեմենտը ատոմի տեսակ է, որը ունի իր անվանում:

2. Ինչո՞վ են տարբերվում պարզ և բարդ նյութերը։

Պարզ նյութերը տարբերվում են բարդերից նրանով, որ պարզը կազմված է մեկ քիմիական տարրից, իսկ բարդը՝ մեկից ավելի:
3. Ստորև տրված արտահայտություններում ո՞ր դեպքում է խոսքը պարզ նյութի վերաբերյալ, և ո՞ր դեպքում՝ բարդ.
ա) Ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից։     Բարդ

բ) Մեխը պատրաստված է երկաթից։    Պարզ

գ) Շաքարը կազմված է ածխածնի, ջրածնի և թթվածնի ատոմներից։    Բարդ

4. Ի՞նչն է ընդունվում որպես քիմիական տարրի նշան։     Էլեմենտը:

Անվտանգության կանոնները քիմիայի լաբարատորիայում

  1. Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները։
    2. Քիմիայի  կաբինետում  պիտի  աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում  է  սնունդ  ընդունել
    3. Աշխատանքային  սեղանը  պիտի  մաքուր  պահել, չպիտի  լինեն  ավելորդ  առարկաներ, որոնք  տվյալ  աշխատանքին  չեն  վերաբերվում
    4. Աշխատանքը  ավարտելուց  հետո  մաքրեք  և  կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը
    5. Խստիվ  արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին, ձեռքերով  վերցնել  նյութերը, փորձել  նյութերի  համը:Քիմիական  նյութերի  հետ  վարվելու  կանոնները.Փորձեր  կատարելու  համար  դուք  օգտագործելու  եք  տարբեր  նյութեր, որոնք  գտնվում  են  փակ  տարաներում, իսկ  հեղուկ նյութերը  փակ  անոթներում:

    1. Փորձեր  կատարելու  համար  վերցրեք  նյութերի  փոքր  բաժիններ: Պինդ  նյութերից  սովորաբար  պահանջվում  է  թեյի  գդալի  ¼  չափ, իսկ  հեղուկներից` 1-2 մլ:
    2. Նյութերից  վերցնելու  ժամանակ  ամանների  խցանները  սեղանի  վրա  դրեք  շրջված, այսինքն  այն  մասով, որը  չի  մտնում  ամանի  մեջ:
    3. Մի թողեք  նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից  նմուշ  վերցնելուց  հետո  ամանի  բերանը  փակեք  և  դրեք  տեղը
    4. Չօգտագործված  նյութերը  չի  կարելի  հետ  լցնել  մաքուր  նյութի  վրա, այլ  լցրեք  այդ  նպատակների  համար  հատուկ  նախատեսված  անոթի  մեջ:
    5. Օգտվեք  միայն  այն  նյութերից, որոնց  վրա  գրված  են  անունները  և  որոնք  դրված  են  ձեր  սեղանի  վրա:
    6. Պինդ  նյութերը  ամանից  վերցրեք  միայն  չոր  գդալիկով  կամ  փորձանոթով: Մինչև  նյութերը  փորձանոթի  մեջ  յցնելը`  ստուգեք  կոտրված  չէ  արդյո՞ք  փորձանոթի  հատակը  կամ  ճաքած  չէ՞ արդյոք:
    7. Փորձեր  կատարելիս  միշտ  օգտագործեք  մաքուր  լաբորատոր  ամանեղեն:Նախազգուշացումներ. 

    1.Աշխատելիս  նյութերը  չթափեք  ձեռքերին  և  հագուստին, հատկապես  հիմքերը  և  թթուները:
    2.Փորձանոթում  լուծույթը  տաքացնելիս  կամ  եռացնելիս  անհրաժեշտ  է  օգտվել  բռնիչից: Փորձանոթի  բերանը  չի  կարելի  պահել  ոչ  իր  և  ոչ  էլ  լաբորատորիայում  ներկաների  կողմը:
    3.Մի  թեքվեք  դեմքով  դեպի  փորձանոթի  բերանը, որտեղ  եռում  է  լուծույթը, այն  կարող  է  ցայտել  ձեր  դեմքին:
    4.Նյութերի  հոտը  որոշելու  նպատակով  չի կարելի անոթը  մոտեցնել  դեմքին, այլ  ձեռքի ափով  շարժում  կատարեք  անոթի  բերանից  դեպի  քիթը:
    5.Թթուները  ջրով  նոսրացնելիս (հատկապես  խիտ  ծծմբական  թթուն) հիշեք  հետևյալ կանոնը, պետք  է  թթուն  բարակ  շիթով  դանդաղ  լցնել  սառը  ջրի  մեջ  խառնելով:    

     Առաջին  օգնություն.
    1. Առաջին  օգնությունը  ցույց  տալ  միայն  ուսուցչի  կամ  լաբորանտի մասնակցությամբ:
    2. Մաշկի  կամ  հագուստի  վրա  թթու  թափելիս`  այդ  տեղը  լվացեք  ջրի  շիթով  2–3 րոպե այնուհետև  մշակեք 2–3 %-անոց           նատրիումի  հիդրոկարբոնատի (խմելու  սոդայի)  կամ  ամոնիակի  լուծույթով:
    3.  Մաշկի  կամ  հագուստի  վրա  ալկալու  թափվելիս  անմիջապես  այդ  տեղը  լվացեք  մեծ  քանակով  ջրով, հետո  բորաթթվի   
           կամ  քացախաթթվի  1–2%-անոց  լուծույթով, վերջում  թրջոց  դրեք   կալիումի պերմանգանատի  1–2%-անոց  լուծույթով:

Ծանոթացում քիմիական սարքերի և նյութերի հետ

Գործնական  աշխատանք`  Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ: 
 Գրեք  բոլոր  սարքավորումների  անունները և նրանց կիրառումը:                              Ամրակալ`
Картинки по запросу Քիմիական ամանեղեն
Քիմիական ամանեղեն`
Картинки по запросу Քիմիական ամանեղեն
Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի  կառուցվածքը  և  նյութերի  տաքացումը  սպիրտայրոցի  վրա¦: 

Картинки по запросу Քիմիական սպիրտայրոց

Սպիրտայրոցի կառուցվածքը`1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)2. սկավառակով խողովակ3. բամբակե պատրույգ4. թասակՀեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է: Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:Հիշե՛քՉի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհիպատճառ դառնալ: Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.պարզապես պետք է ծածկել թասակովԲոցի կառուցվածքը

Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասումածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառե- լանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գո- տում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբերեն, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում : Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:

Դասարանական աշխատանք. պատմություն

Առաջադրանք 1.

Խաչակրաց արշավանք

  • Պատմել խաչակրաց արշավանքի  մասին
  • Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը
  • Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին
  • Գրավոր ներկայացրու  քո մտորումները «Երեխաների խաչակրաց արշավանքը» երևույթի մասին

Միջնադարյան քաղաքներ /դիտում/

Դիտել  կամ կարդալ 10-15 նախադասությամբ ամփոփել/ընտրիր երկուսից մեկը/

Միջնադարյան քաղաքների մասին

Միջնադարյան քաղաքների մասին  

Դասարանական աշխատանք. պատմություն

Արևմտաեվրոպական ավատատերերի, քաղաքացիների և գյուղացիների ռազմական արշավանքները Միջերկրական ծովի արևելյան ափերը գրավելու նպատակով հայտնի են խաչակրաց արշավանքներ անունով: Դրանք իրագործվում էին կրոնական պատերազմների քողի տակ, քանի որ եվրոպացիերը Արևելք էին մեկնում իբր Մուսուլմանների իշխանության տակ գտնվող սուրբ երկիրը և Տիրոջ գերեզմանը ազատագրելու և հեթանոսներին քրիստոնեացնելու համար: Խաչակրաց արշավանքների կազմակերպման գործում մեծ դեր խաղաց հռոմեակաթոլիական եկեղեցին: Նրա գործադրած ջանքերի շնորհիվ էր, որ արշավանքներին տրվեց կրոնական պատերազմի բնույթ: Եկեղեցին հավատացյաներին հորդորում էր գրավել Երուսաղեմը և ազատգրել տիրոջ գերեզմանը: Խաչարաց արշավանքների միջոցով պապականությունը աշխատում էր իրեն ենթարկել բյուզանդական եկեղեցին և կաթոլիկություն տարածել Արևելքում: Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի (1095-1291 թթ)։ Հետագայում այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում։

Առաջին խաչակրաց արշավանք 

Մերձավոր Արևելք 1135թ

Առաջին խաչակրաց արշավանքի ամենակարևոր հետևանքը Երուսաղեմի ազատագրումն էր և մի շարք խաչակրաց պետությունների ստեղծումը Լևանտում։ Մյուս կարևոր հետևանքը առևտրական կապերի աշխուժացումն էր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ու Ասիայի միջև։ Սակայն Առաջին խաչակրաց արշավանքն ունեցավ նաև բացասական հետևանքներ։ Դրանցից էր օրինակ այն, որ Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով Եվրոպայում սկսվեցին հալածվել հրեաները, իսկ Արևելյան Եվրոպայում սկսեցին նոր խաչակրաց արշավանքներ ընդդեմ Արևելյան Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների։    

Երկրորդ խաչակրաց արշավանք

Խաղաղ ժամանակներին հետևեց Եդեսիայի գրավումը մուսուլմանների կողմից։ Կազմակերպվեց Երկրորդ խաչակրաց արշավանքը։ Ֆրանսիական և հարավ-գերմանական խաչակիրները Լուի VII-ի և Կոնրադ III-ի գլխավորությամբ, համապատասխանաբար, հասան Երուսաղեմ 1147 թ., սակայն չկարողացան տանել ոչ մի խոշոր հաղթանակ։ Նրանց Դամասկոսը գրավելու ծրագրերը նույնպես մատնվեցին անհաջողության։

Երրորդ խաչակրաց արշավանք

1187 թ. Սալահ ադ Դինը՝ Եգիպտոսի նոր սուլթանը, Հաթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը։ Այսպիսով, մոտ մեկ դար ընդմիջումից հետո քաղաքը նորից անցավ մահմեդականների ձեռքը։ Սալահ ադ Դինի հաղթանակները ցնցեցին Եվրոպան։ Հռոմի Պապը նոր խաչակրաց արշավանք ձեռնարկեց, որը ղեկավարում էին այն ժամանակվա ուժեղագույն միապետերը՝ Ֆիլիպ Բ Գեղեցկատեսը (Ֆրանսիա), Ռիչարդ Ա Առյուծասիրտը (Անգլիա) և Ֆրիդրիխ Բարբարոսան (Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն)։ Այդ պատճառով Երրորդ խաչակրաց արշավանքը երբեմն կոչում են «Արքաների խաչակրաց արշավանք»։ 

Չորրորդ խաչակրաց արշավանք Չորրորդ խաչակրաց արշավանքը նախաձեռնվեց Հռոմի Պապի կողմից 1202 թ.։ Եվ քանի որ բոլորին պարզ էր դարձել, որ խաչակրաց պետությունների գլխավոր հակառակորդը Եգիպտոսն էր, որոշվեց ներխուժել Սուրբ Երկիր Եգիպտոսով։ Սակայն խաչակիրները չունեին բավականաչափ գումար, որպեսզի վճարեին Վենետիկի Հանրապետությանը նավերի և պաշարների համար։ Այդ ժամանակ Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոն առաջարկեց խաչակիրներին գումարի դիմաց հնազանդեցնել քրիստոնեական Զադար քաղաքը։ Իսկ դրանից հետո, այն պատճառով, որ Կոստանդնուպոլիսը Վենետիկի գլխավոր մրցակիցն էր, դոժը կարողացավ համոզել խաչակիրներին արշավել քրիստոնեական Բյուզանդիայի դեմ։ Խաչակրաց արշավանքի առաջնորդները որոշեցին արշավել Կոստանդնուպոլիս և գահին բազմեցնել իրենց թեկնածուին։

Բյուզանդիայի մասնատումը 1204թ

Հինգերորդ խաչակրաց արշավանք 

Եկեղեցին Լաթերանի 1215 թ. ժողովում մշակեց Սուրբ Երկիրն ազատագրելու ծրագիր։ Առաջին քայլով Ավստրիայի և Հունգարիայի խաչակիրները միացան Երուսաղեմի թագավորի և Անտիոքի դքսության խաչակիրներին և ետ գրավեցին Երուսաղեմը։ Երկրորդ քայլով նրանք գրավեցին Դամիետա քաղաքը Եգիպտոսում 1219 թ., սակայն Եկեղեցու պահանջով նրանք շարժվեցին դեպի Կահիրե. ճանապարհին, սննդամթերքի պակասի պատճառով նրանք ստիպված ետ վերադարձան, իսկ գիշերային հարձակումը խաչակիրների վրա Եգիպտոսի կառավարչի կողմից, վերջնականապես հյուծեց նրանց և շուտով խաչակիրները հանձնվեցին։ Եգիպտոսի կառավարիչ Ալ-Քամիլը ութամյա հաշտության պայմանագիր կնքեց Եվրոպայի հետ։Վեցերորդ խաչակրաց արշավանք
Ֆրիդիրիխ Բ-ն կառավարման ընթացքում բազմաթիվ խոստումներ էր տվել արշավելու դեպի Սուրբ Երկիր, սակայն միայն նրանից հետո, երբ այդ խոստումները չկատարելու համար Հռոմի Պապը բանադրեց նրան, Ֆրիդիրիխը կազմակերպեց նոր արշավանք 1228 թ.։ Շուտով նա զորքի հետ ափ իջավ Ակրայում և դիվանագիտության շնորհիվ հասավ աննախադեպ հաջողությունների. Երուսաղեմը, Նազարեթն ու Բեթղեհեմը տասը տարով վերադարձվեցին խաչակիրներին։ Այն բանից հետո, երբ Ֆրիդիրիխը 1229 թ. չկարողացավ գրավել Եգիպտոսը նա հաշտության պայմանագիր կնքեց Ալ-Քամլիի հետ։ Ըստ այդ պայմանագրի խաչակիրներին էր հանձնվում նախկին Երուսաղեմի թագավորության տարածքի մեծ մասը, բացառությամբ մի քանի մզկիթների, որոնք անցելու էին մուսուլմանների վերահսկողության տակ։ Խաղաղությունը տևեց շուրջ 10 տարի։ Շուտ մուսուլմաններ դժգոհ մնացին Ալ-Քամլիի որոշումներից և 1244 թ. Երուսաղեմի պաշարումից հետո հետ գրավեցին քաղաքը:  

Անտիոքի Պաշարումը

Յոթերորդ խաչակրաց արշավանք

1243 թ. հակամարտություն սկսվեց Տաճարականների միաբանության և մուսուլմանների միջև։ Գազայում տեղի ունեցած ճակատամարտի հետևանքով, 48 ժամվա ընթացքում խաչակիրների բանակի մեծ մասը կործանված էր։ Շատ պատմաբաններ նշում են այս իրադարձությունը որպես Սուրբ Երկրում խաչակիրների դարաշրջանի ավարտի սկիզբը։ Ֆրանսիայի թագավոր Լուի Իններորդը խաչակրաց արշավանք կազմակերպեց, որ տևեց 1248-1254 թթ. և ավարտվեց անհաջողությամբ։ Նա անցկացրեց կյանքի մնացած մասը Ակրայի արքայական պալատում։

Ութերորդ խաչակրաց արշավանք

Ութերորդ խաչակրաց արշավանքը դարձյալ կազմակերպվել էր Ֆրանսիայի թագավոր Լուի IX կողմից 1270 թ.։ Նա ցանկանում էր օգնել Սիրիայում գտնվող խաչակիրների մնացորդներին։ Սակայն սկզբնապես նա արշավեց Թունիս, որտեղ էլ երկու ամիս անց կնքեց իր մահկանացուն։ Իր կատարած գործերի համար Լուին հետագայում սրբացվեց։ Երբեմն Ութերորդ խաչակրաց արշավանքը հաշվում են որպես Յոթերորդ, քանի որ երբեմն Վեցերորդ և Յոթերորդ խաչակրաց արշավանքները համարվում են մեկ խաչակրաց արշավանք։ Իններորդ խաչակրաց արշավանքը ևս երբեմն հաշվում են որպես Ութերորդի շարունակությունը։

Իններորդ խաչակրաց արշավանք

Ապագա Անգլիայի թագավոր Էդվարդը 1271 թ. կազմակերպեց մի շարք արշավանքներ ընդդեմ բերբերների։ Սակայն Ֆրանսիայի թագավոր Լուիի մահից հետո, այս խաչակրաց արշավանքը ևս ավարտվեց անհաջողությամբ։ Այն դարձավ վերջինը խաչակիրների համար Մերձավոր Արևելքում։

Խաչակրաց Արշավանքների ՀետևանքներԽաչակրաց արշավանքները չհասան իրենց անմիջական նպատակներին, որոնց համար կազմվակերպվում էին: Նրանք դարձան տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ ոչ միայն Արևելքում, այլև Արևմուտքում: Արշավանքների ընթացքում ավերվեցին և կործանվեցին բազմաթիվ արժեքներ, պալատներ, գրադարաններ: Ամենից շատ տուժեց Կոստանդնուպոլիսը: Սակայն խաչակրաց արշավանքները որոշակի ազդեցություն ունեցան Արևելք-Արևմուտք հարաբերությունների վրա: Աճեցին Արևելքի և Արևմուտքի միջև կատարվող ապրանքափոխանակության ծավալները: Արևմտյան Եվրոպայից Արևելք սկսեցին արտահանել որոշ ապրանքներ, մասնավորապես մահուդ որը խթանում էր արհեստագործության զարգացումը:
Խաչակրաց արշավանքների ընթացքում թուլացան Բյուզանդիայի և Արաբական աշխարհի առևտրականների դիրքերը միջերկրածովյան առևտրում: Դրա փոխարեն բարձրացավ Վենետիկի և Ջենովայի առևտրական դերը:
Ընդհանուր առմամբ խաչակրց արշավանքները նպաստեցին Արևմտյան Եվրոպայի տնտեսության և մշակույթի զարգացմանը      

Անհատական նախագիծ. հայոսց լեզու

Թեմա — երկրներ

ժամանակահատված — 3 ամիս

Չիլիի մասին

աղբյուր

Չիլիի Հանրապետությունը Լատինական Ամերիկայի ամենազարգացած երկրներից է։ Այստեղ միախառնվել են հնդկական և իսպանական սովորույթները՝ առաջացնելով մի մշակույթ, որը զարմանալի է իր ինքնատիպությամբ: Այստեղ լատինաամերիկյան համը համակցված է բնորոշ եվրոպականի հետ։

Չիլին աշխարհի ամենաերկարացած երկիրն է։ Այստեղ պաշտոնական լեզուն իսպաներենն է, բայց իրականում Չիլիում խոսում են մի քանի տասնյակ հնդկական լեզուներով: Այնուամենայնիվ, այստեղ բոլորը կամ գրեթե բոլորը, այնուամենայնիվ, խոսում են իսպաներեն (տես հետաքրքիր փաստեր լեզուների մասին):

Չիլիում բյուրոկրատիան ավելի վատ չէ, քան Ռուսաստանում. Ցանկացած բիզնեսի համար անհրաժեշտ է հավաքել մեկ տասնյակից ավելի տարբեր թղթեր հանրային ծառայությունների լայն տեսականիից: Չիլիում երկրաշարժերն այնքան հաճախ են տեղի ունենում, որ դրանց մեծ մասն ուղղակի անտեսվում է (տե՛ս երկրաշարժերի մասին հետաքրքիր փաստեր)։ Դիտարկումների պատմության մեջ ամենահզոր երկրաշարժն, ի դեպ, նույնպես տեղի է ունեցել այստեղ։ Չիլիացի աշակերտները մինչև ութերորդ դասարան կարող են անվճար երթեւեկել ցանկացած հասարակական տրանսպորտով: Չոր անապատներից ամենաանջուրը՝ Ատակամա, գտնվում է հենց այստեղ (տես հետաքրքիր փաստեր Ատակամայի մասին)։






Տնային աշխատանք. հայոց լեզու

1.  Կարդա՛ նախադասությունները, կետադրի՛ր, նախադասություններից առանձնացրո՛ւ գոյականները, ածականները, բայերը, թվականները: 

Երբ քարանձավը(գոյական) բացվեց(բայ), անցել էր(բայ) տասնհինգ(թվական) օր(գոյական): 

Այդ քաղաքում(գոյական)՝ Բոմբեյում,(գոյական) մարդիկ(գոյական) յոթանասուն(թվական) լեզվով(գոյական) են խոսում(բայ):

Մասնակից(գոյական) հարյուր(թվական) երեխաները(գոյական) նույն երգը(գոյական) երգեցին(բայ), որովհետև բոլորի սպասելիքները(գոյական) նույնն էին:
 
2.    Բացատրի՛ր ասացվածքները:

Գետի բերածը գետը կտանի – հեշտ վաստակածդ հեշտ էլ կկորցնես։

Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը քսակ – Ավելի լավ է ներքին հարուստ լինես քան ֆինանսապես։

Պառկած անկողնում՝ ոչ ոք չի սայթաքի – Չպետք է փախչել դժվարություններից, քանի որ հետո կարող ես հասնել հաջողությունների։

3. Լրացրո՛ւ բաղ թողած տառերը.

Երժանիկ                              դժբախտ

համարձակ                          վախկոտ

վերելք                                  վայրէջք

ջարդել                                 նորոգել

բարձրանալ                        իջնել

աղքատ                                ունևոր

քաղցր                                 դառը

մաքրել                                կեղտոտել

Քրիստոնեություն. պատմություն

313 թվականին Կոնստանդիանոս կայսրը խղճալով Հռոմի բնակիչներին, որոնք գտնվում էին դաժան Մաքսիմիանոս կայսրի իշխանության տակ, աղոթքներով դիմեց Աստծուն, օգնության կանչեց, և դուրս եկավ պատերազմելու հակառակորդի դեմ, որը իր հույսը դրել էլ կախարդանքի ու մոգության վրա։ Այպիսով, Կայսրը հաղթությամբ անցավ ողջ Իտալիան և հաղթանակած մտավ Հռոմ։ Նա էր, որ Եկեղեցին պաշտոնապես ազատեց ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թ.- ին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակեց: Իր գահակալության շրջանում Կոստանդիանոսը կառուցել է շատ եկեղեցիներ, բարեփոխել է հռոմեական օրենքները քրիստոնեական սկզբունքների համաձայն: Թեթևացրել է գերիների վիճակը, աղքատ և ընկեցիկ մանուկների համար պետական հատկացումներ է արել, ազատել է եկեղեցին տուրքերից։

Պատմությունը վկայում է, որ քրիստոնյաներին հետապնդում էին և ենթարկում կտտանքների: Հայտնի են դեպքեր, երբ նրանց մինչև անգամ կենդանի այրել են: Սակայն, հետագայում վերաբերմունքն աստիճանաբար փոխվեց: Քրիստոնեական համայնքները սկսեցին ավելի մեծանալ և տարածվել Հռոմեական կայսրության բոլոր ծայրերում՝ Ասորիքում, Եգիպտոսումում, Փոքր Ասիայում, Հունաստանում ,  և այլուր:

Մարդկանց հրապուրում էր այն, որ քրիստոնեությունը ճանաչում էր Աստծու առաջ բոլորի ազատությունը և հավասարությունը՝ անկախ ունեցվածքից, դիրքից, ազգությունից:

Վերջին մեծ հալածանքները քրիստոնյաների նկատմամբ կատարվեցին Դիոկղետիանոսի օրոք: Սակայն հռոմեական վերնախավի շրջանում հասունանում էր այն գաղափարը, որ քրիստոնեությունը հասարակության միավորման կարևոր միջոց է:

Այսպիսով` Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մյուս բոլոր երկրներում դաժան հալածանքների ենթարկվող քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Դա կատարվեց մի շրջանում, երբ մեր երկու հարևան գերտերությունները` Պարսկաստանը և Հռոմը թշնամաբար էին տրամադրված նոր կրոնի նկատմամբ: Հայաստանը ստիպված չեղավ երկար պայքարել նախկին դաշնակից Հռոմի դեմ: 313թ. Հռոմեական կայսր Կոստանդիանոսը թույլատրեց ազատորեն դավանել քրիստոնեությունը` մյուս կրոնների հետ միասին, իսկ 324թ. այն դարձավ պետական կրոն, սակայն հեթանոսական կրոնները չարգելվեցին: Միայն 381թ. քրիստոնեությունը հռչակվեց Հռոմի պաշտոնական ու միակ կրոնը:

Կոնստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինե թագուհին 326թ. գալիս է Երուսաղեմ ու գտնում է Քրիստոսի Խաչը, որպես հիշատակ նրան են նվիրում սուրբ Խաչի մասունքից մի հատված, որի վրա Տիրոջ սուրբ արյան հետքերը կար: Այս ամենից հետո հաջորդող դարերում սկսվեց սուրբ Խաչի թանկագին մասունքների բաշխումը եկեղեցիների միջև, այնպես որ Երուսաղեմի Կյուրեղ հայրապետը հաստատում է, որ աշխարհը լցվեց սուրբ Խաչի մասունքներով: Իսկ Հովհաննես Ոսկեբերանը նշում է, որ մարդիկ Խաչի մասունքները ոսկեղեն տուփերի մեջ դրած, երկյուղածությամբ ու պարծանքով կրում էին իրենց պարանոցներին: Ներկայիս ժամանակաշրջանում ողջ մարդկություն է կանգնած լուրջ հրամայականի առաջ։ Մենք պետք է փորձենք այս մեղավոր ու նյութապաշտ կենցաղի,  համատարած անտարբերության միջից գտնենք ու արժևորենք մեր խաչը։

Պատմություն

Առաջադրանք 1

Հանրապետական կարգի ճգնաժամը

Նկարագրել Ք՚.ա. II-I դարերի ճգնաժամը:
Հայ ժողովրդի համառ դիմադրությունը Հռոմեական դրածոներին` օտարազգի արքաներին:
Ես ընտրել այս, որովհետև մ. թ. արշալույսը դարձավ Արտաշեսյան թագավորական տոհմի մայրամուտը: Եվ մի քանի տասնամյակ հարևան մեծ ու անկուշտ դրածոներն էին, որ ուզում էին լցնել Հայկական գահի դատարկությունը: Դրա մեջ մեծ եռանդ ունեին Հռոմեական տիրակալները, որոնց դավերով Հայաստանը կորցրել էր իր քաղաքական ու տնտեսական երբեմնի հզորությունը: Հայ ժողովուրդը չէր կարող մոռանալ կատարվածը, և պատահական չէր այն համառ դիմադրությունը, որ ցուցյ էր տրվում Հռոմի դրածոներին` ինչ տոհմի ու ազգության էլ նրանք պատկանէին:

Ներկայացնել, համեմատել Գրաքոս եղբայրների՝ Տիբերիոսի, Գայոսի և Կոռնելիոս Սուլլանի բարեփոխումների ծրագիրը, գործունեությունը:

 Ք.ա. 123 թվականին և Ք.ա. 122֊ թվականին ընտրվելով ժողովրդական տրիբուն՝ Գայոսը վերականգնել է եղբոր ագրարային օրենքը, իրականացրել ժողովրդավարական այլ բարեփոխումներ։ Իր կողմն է գրավել հեծյալների դասը՝ նրանցից կազմված դատական հանձնաժողովներին իրավունք տալով դատելու պրովինցիաների կուսակալներին։ Ագրարային օրենսդրությունը իտալական դաշնակիցների վրա տարածելու համար Գայոսը առաջադրել է նրանց հռոմեական քաղաքացիության իրավունք շնորհող օրինագիծ, որը հարուցել է ծերակուտականների դիմադրությունը և հեծյալների ու պլեբեյության դժգոհությունը։ Զոհվել է զինված ընդհարման ժամանակ։ Իրենց բարեփոխումներով Գրակքոս եղբայրները ձգտել են կասեցնել հռոմեական գյուղացիության քայքայումը և դրանով պահպանել բանակի մարտունակությունը։

Ներկայացրու ՝ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին:
Գլադիատորներ  ստրուկներ Հին Հռոմում  որոնք վարժեցված էին ամֆիթատրոններում միմյանց (երբեմն՝ գազանների) դեմ զինված մենամարտերի համար։ Գլադիատորների կռիվները, ըստ երևույթին, փոխ են առնվել էտրուսկներից և Հռոմում առաջին անգամ ցուցադրվել մ․ թ․ ա․ 264-ին։ Գլադիատորներին սովորեցրել են հատուկ դպրոցներում (Հռոմում, Կապուայում և այլուր)։ Գլադիատորների մենամարտերը կազմակերպվել են պլեբսին զվարճացնելու նպատակով (դադարեցվել են V դ․ սկզբին)։

Պատմիր Սպարտակի ապստամբության մասին

Մ․թ․ա․ 73-71 թվականներին փախստական ստրուկների ոչ մեծ խումբը, որ սկզբում կազմված էր մոտավորապես 78 փախստական գլադիատորներից, վերաճել է ավելի քան 120 հազարանոց համայնքի[4]՝ կազմված տղամարդկանցից, կանանցից ու երեխաներից, որոնք հարաբերականորեն անպատիժ կերպով տեղաշարժվում էին Իտալիայում մի քանի առաջնորդների գլխավորությամբ, որոնց թվում էր հայտնի գլադիատոր Սպարտակը։ Այդ խմբի՝ կռվելու ունակ տղամարդիկ կազմել են զարմանալիորեն արդյունավետ ռազմական ջոկատ, որը բազմիցս ցույց է տվել, որ կարող է դիմադրել հռոմեական ռազմական ուժերին՝ ինչպես տեղական պարեկախմբերին ու աշխարհազորայիններին, այնպես էլ կոնսուլի հրամանատարության տակ գործող հռոմեական լեգեոններին։ Պլուտարքոսն ստրուկների գործողությունները նկարագրել է որպես իրենց տերերից փախչելու և Գալլիայի տարածքով հեռանալու փորձ, այնինչ Ապպիանոսն ու Լուցիուս Աննեուս Ֆլորուսն ապստամբությունը ներկայացրել են որպես քաղաքացիական պատերազմ, որի ժամանակ ստրուկները ցանկացել են գրավել Հռոմը։